«Ծառուկյան» դաշինքը բոլորիս աչքի առաջ վերածվում է հզորագույն մի քաղաքական ուժի,որի հետ սկսում է հաշվի նստել ու դաշնակցել անգամ Արևմուտքը

Նորայր Հակոբջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. «Ծառուկյան» դաշինքին իրենց աջակցությունը հայտնելու համար Երևան են ժամանել Արևմուտքի պահպանողականներն`իրենց անվերապահ աջակցությունը «Ծառուկյան» դաշինքին հայտնելու համար:Սա, անկասկած, նախադեպը չունեցող իրադարձություն է ու հստակորեն վկայում է մեկ բանի մասին. «Ծառուկյան» դաշինքը բոլորիս աչքի առաջ վերածվում է հզորագույն մի քաղաքական ուժի,որի հետ սկսում է հաշվի նստել ու դաշնակցել անգամ Արևմուտքը` ի դեմս Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի` նախագահ Յան Զահրադիվի գլխավորությամբ: Պետք է նկատել,որ եվրոպացի պահպանողականների ու «Ծառուկյան» դաշինքի միջև առկա են հստակ գաղափարական ընդհանրություններ,ինչն էլ,ըստ էության, հիմնակական կապող օղակն է դարձել Եվրոպայում հսկայական ազդեցություն ունեցող ուժերի ու նորաստեղծ դաշինքի միջև: համագործակցությունը Արևմուտքի պահմանողականների հետ միմիայն կնպաստի ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի հեղինակությանն,այլև հսկայական դեր կխաղա Հայաստանի`որպես միջազգային իրավունքի սուբյեկտի դերի բարձրացմանն Անդրկովկասում ու աշխարհում:Այս հանգամանքը,թերևս, չափազանց էական է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *