Գագիկ Ծառուկյանը քվեարկեց (տեսանյութ)

17761644_1098972366874669_340188953_o

Կոտայքի մարզում տեղակայված 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ընտրությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քվեարկել է հայ ժողովրդի ապագայի օգտին:

 

Հարցին՝ եթե իր ղեկավարած քաղաքական ուժը 50+1 տոկոս քվեներ չհավաքի, արդյունքները բողոքարկել պատրաստվո՞ւմ է, քաղաքական գործիչը պատասխանեց. «Այսօր բոլոր իրավունքները տրված են մեր ժողովրդին։ Այսօր ձայնը թաղի լավ տղուն տալու խնդիր չէ, այսօր կուսակցության խնդիրն է։ Կուսակցությունը պետք է օրենք փոխի, համակարգ փոխի, բարեփոխումներ կատարի։ Անկախ նրանից, ով կլինի, տարեկան մեկ միլիարդի ներդրում պետք է լինի, որ տնտեսությունը զարգանա։ Հակառակ դեպքում տնտեսության անկում է լինելու»։

 

Իսկ եթե 2-րդ ուժը լինեք, ընդդիմություն կմնաք, հետաքրքրվեցին լրագրողները։ Ծառուկյանն պատասխանեց. «Ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ փողի։ Տեսնելով ժողովրդի անվերապահ հավատքը՝ դու միայն ու միայն պետք է մտածես նրա համար»։

 

Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ նա շեշտեց, որ իր համար թանկ է ժողովրդի անվերապահ վստահությունը, հետևաբար, անելու է ամեն բան՝ նրանց սպասելիքներն իրականացնելու համար:

 

Պատասխանելով հարցին՝ արդյոք այս օրերին  հանդիպե՞լ է նախագահ Սերժ Սարգսյանին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը պատասխանեց. «Ո՞վ է նման բան ասում, մենք չենք հանդիպել ոչ մեկի հետ»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *