Արամ Սարգսյանը ամեն օր ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու , որ Հայաստանի միակ ընդդիմությունը ԵԼՔ-ն է

 

Դավիթ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Արամ Սարգսյանը ամեն օր ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու համար, որ Հայաստանի միակ ընդդիմությունը ԵԼՔ-ն է: Այս օրերին նա ստանձնել է ԵԼՔ-ի խոսնակի դերը, ամեն օր հարցազրույցներ է տալիս, որտեղ միշտ խոսում է երկու բանի մասին, ԵԼՔ-ի ու «Ծառուկյան» դաշինքի: Հասկանալի է, որ խորհրդարան անցած այս երկու ուժերի մեջ հսկայական տարբերություն կա: «Ծառուկյան» դաշինքը հավաքել է մոտ կես միլիոն քվե, այնինչ ԵԼՔ դաշինքը՝ մոտ 122 հազար ձայն:

Այս ահռելի տարբերությունը հանգիստ չի տալիս Արամ Սարգսյանին և նա այժմ փորձում է այդ տարբերությունը լրացնել իր նույնանման հարցազրույցների միջոցով:
Սակայն դա իհարկե անհնար է, հատկապես եթե հաշվի առնենք, թե ով է Արամ Սարգսյանը ու ինչ արդյունքներ է գրանցել այս ընտրություններին:

Արամ Սարգսյանը հավաքել է ընդամենը 520 քվե, այն էլ Սյունիքի մարզում: Հարազատ Արարատ (նախկին Դավալու) գյուղում առաջադրվելու դեպքում կհավաքեր մի քանի անգամ ավելի քիչ ձայն: Իսկ Սյունիքում նրան քվե տվողները եղել են Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, այսինքն Արամ Սարգսյանը այս դեպքում ևս օգտվել է իր եղբոր անունից և հիշատակից:

Ի դեպ մեդալը ունի նաև հակառակ կողմ: Խիստ ընդդիմադիր Արամ Սագսյանի հարազատ եղբայրը, Արմեն Սարգսյանը, ներկայումս հանդիսանում է ՀՀԿ-ի նախընտրակայնն ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սարգսյանի օգնականը: Եվ դեռ այսքանից հետ Արամ Սարգսյանն է այլ ուժերին մեղադրում իշխանությունների հետ համագործակցելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *