«1in.am-ը ապացուցում է, որ ոչ թե լրատվամիջոց է, այլ բանսարկությամբ զբաղվող թերթոն»

Հայկուհի Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ընտրությունները ավարտվել են, և այժմ լրատվական կայքերը սկսել են փրփուրներից կախվել՝ ինչ-որ բան գրելու, արհեստականորեն ինտրիգ ստեղծելու և զարգացնելու համար: Այժմ, երբ ընտրություններն արդեն անցյալում են, կայքերը նոր թեմա են գտել՝ կուսակցություններում մանդատների բաշխման գործընթացը:

Սա վերջին օրերին վերածվել է մի շարք կայքերի թոփ թեմայի, բայց ըստ էության ավելի շատ փրփուրներից կախվել է հիշեցնում, քան լրագրողական գործունեություն: Իհարկե, այստեղ լրագրողական ֆանտազիան աշխատացնելու և ստահոդ նյութեր տիրաժավորելու լայն հնարավորություններ են բացվում, քանի որ թեման այնպիսին է, որ կարելի է թիրախավորել ցանկացած գործչի, շահարկելով նրա մանդատ ստանալ-չստանալու հարցը, և ցանկացած քաղաքական ուժի:

Այս առումով, այս օրերին ամենաակտիվն է 1in.am կայքը ի դեմս կայքի ղեկավար Արման Բաբաջանյանի, իսկ շահարկման թեման նրանց համար «Ծառուկյան» դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածու Նապոլեոն Ազիզյանն է: Այս դեպքում, իհարկե, զարմանալու շատ բան չկա, քանի որ Արման Բաբաջանյանը մշտապես հայտնի է եղել որպես կամակատար և վարձու գրչակ: Ուստի, չկրկնվելու համար՝ Արման Բաբաջանյանի վրա երկար կանգ առնելու իմաստ չկա:

Նախ նշենք, որ ցանկացած կուսակցությունում ընդունված պրակտիկա է, որ կուսակցական ցուցակի և ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թկենածուների մանդատ ստանալու հարցը որոշվում է բացառապես ներկուսակցական ընթացակարգով, քննարկումների և որոշումների արդյունքում: Նույն ՀՀԿ-ի դեպքւմ էլ այսօր բազմաթիվ անձանց դեպքում, ովքեր ընդգրկված էին ՀՀԿ ցուցակում, արդեն իսկ հայտարարվել է, որ մանդատ չեն ստանալու, քանի որ աշխատելու են գործադիրում, կամ իրենց տեղը զիջելու են որևէ այլ թեկնածուի: Մի խոսքով, նորմալ, բնականոն ներկուսակցական գործընթաց, որը բնորոշ է բոլոր քաղաքական ուժերին և կիրառվում է նաև զարգացած երկրներում՝ կախված քաղաքական վերադասավորումներից և իրավիճակից: Այս առումով՝ հայաստանյան լրատվակայքերի ջղաձգումներն արդեն իսկ ծիծաղելի են:

Սակայն հետաքրքիրն այն է, որ նույն Նապոլեոն Ազիզյանը օրեր առաջ սպառիչ մեկնաբանություն է տվել այս ամենին և հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքում այս օրերին քննարկումներ են և վերջում դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ վերջնականապես հայտնի կդառնան մանդատ ստացող թեկնածուները: Այսքանից հետո, թվում է՝ թեման պետք է վերջնականապես փակվեր, քանի որ բոլոր վիճելի հարցերը ստացել էին սպառիչ պատասխաններ, սակայն Արման Բաբաջանյանին թվում է, թե անսպառ թեմա է գտել և անգամ կրկնվելու ու ձանձրալի դառնալու հաշվին՝ դեռ պետք է «փորփրի» այս հարցը, նույնիսկ եթե որևէ նոր բան չունի ասելու:

Հասկանալի է, որ նման գործելաոճը առաջին հերթին վնասում է ոչ թե «Ծառուկյան» դաշինքին, այլ 1in.am լրատվամիջոցի վարկանիշին, քանի որ 1in.am-ը ապացուցում է, որ ոչ թե լրատվամիջոց է, բանսարկությամբ զբաղվող թերթոն: Հատուկ ուշ ընկալողների համար, ի դեմս 1in.am-ի, մեկ անգամ ևս կրկնենք, որ Նապոլեոն Ազիզյանը շահարկվող թեմայի վերաբերյալ արդեն տվել է սպառիչ մեկնաբանություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *