Ձեռնպահ քվեարկություններ՝ դեմ խոսողներից

timthumb

parliamentmonitoring.am կայքը հրապարակել է ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին վերաբերող անհատական տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, թե մեր պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններին ինչպես են քվեարկում: Հրապարակած արդյունքներից պարզ է դառնում, որ այդ քվեարկությունները շատ դեպքերում, պարզապես, հակասում են ԱԺ ամբիոնից հնչեցված պաթետիկ ելույթներին:

 

Ասվածի ապացույցը կայքի հրապարակած՝ խորհրդարանի «Ամենա-ները» վերտառությամբ շարքն է, որտեղից առանձնացնում ենք հատկապես ամենաշատ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորներին:

 

Այս ցանկում մեծ թիվ են կազմում հատկապես խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր զանգվածը համարվող՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

 

Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանից հետո հայրենի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի տիտղոսը վառ պահող, ՀՀԿ-ական գործընկերների և Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները Աժ գլխավոր ամբիոնից ցեխակոխ անող Նաիրա Զոհրաբյանը, փաստորեն, նույնքան ընդդիմադիր չէ քվեարկությունների ժամանակ:

 

Նա «դեմ ըլլալով» ձեռնպահ է քվեարկում՝ նույն պաթոսով ոչ չասելով վճռորոշ պահերին:

 

Սակայն Զոհրաբյանն այս հարցում միակը չէ. նրա հետ միասին ամենաձեռնպահների ցուցակում են հայտնվել նաև «Ծառուկյան» դաշինքի մի շարք այլ պատգամավորներ:

 

Այդ ցանկի պատվավոր հնգյակում հանգրվանել են «Ծառուկյան» խմբակցությունից, համապատասխանաբար, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը, Իվետա Տոնոյանը և Վահե Էնֆիաջյանը:

 


Իրավիճակն այլ է, սակայն, ԱԺ մյուս ընդդիմադիր խմբակցության՝ ԵԼՔ-ի պատգամավորների պարագայում, ովքեր փաստորեն, ինչպես խոսում են, այնպես էլ քվեարկում են:

 

Ազգային ժողովի ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորների առաջին հնգյակում հենց ԵԼՔ-ի պատգամավորներն են հանգրվանել:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *