«Վատագույնը մի ակնկալեք». Օբաման պաշտպանել է Թրամփին

1023jacoby-comboԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Լատինական Ամերիկային ու ամբողջ աշխարհին վատագույնը չակնկալել ու ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակ տալ, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։

«Իմ հիմնական ուղերձը ձեզ․․․ու ուղերձը, որով ես հանդես եմ եկել Եվրոպայում՝ պարզապես վատագույնը մի ակնկալեք»,- ասել է Օբաման հարցուպատասխանի ձեւաչափով զրույցի ժամանակ Պերուում, որտեղ անցնում է Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։

Նա շեշտել է, որ պետք է Թրամփին հնարավորություն տալ ուսումնասիրել բոլոր հարցերը ու որոշել, թե ինչ ռազմավարություն է որդեգրելու իր վարչակազմը։ Օբաման նշել է, որ քաղաքական գործիչների նախընտրական քարոզչությունը ոչ միշտ է համապատասխանում հետագայում երկիրը կառավարելու նրանց մեթոդներին։

«Սպասեք մինչեւ վարչակազմը սկսի կատարել իր պարտականությունը․․․ Եվ այդ ժամական դուք կկարողանաք եզրակացություններ անել, արդյոք վարչակազմը համապատասխանում է միջազգային համայնքի շահերին՝ որոնք են խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելը»,- — հավելել է Օբաման։

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա եւ նրա վարչակազմի անդամները կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը հունվարի 20-ին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *