Ամերիկյան «Ադռա ռեմար» կազմակերպությունը պատրաստ է ներդրումներ իրականացնել «Աշտարակ կաթ»-ում

3_-_copyԱմերիկյան «Ադռա ռեմար» կազմակերպությունը պատրաստ է ներդրումներ իրականացնել «Աշտարակ կաթ» ընկերությունում։ Այս մասին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ներդրող կազմակերպության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ փորձում են այնպես անել, որ ընկերությունը շարունակի իր արտադրությունը, աշխատատեղեր չկրճատվեն և գյուղացիները կարողանան իրացնել կաթը։

«Այն, որ ընկերությունն արդեն երեք օր է՝ արտադրանք է թողարկում, արդեն շատ բան է նշանակում։ Նախկինում շուկայի 40 տոկոսը պատկանում էր «Աշտարակ կաթին», սակայն հիմա այդ թիվը հասել է 10 տոկոսի, և ներդնող կազմակերպությունն առաջիկայում կփորձի վերլուծել իրավիճակը», — ասել է Խաչատրյանը, գրում է Ա1+-ը։

Ներդրող ընկերությունից հանդիպմանը ներկա էր առողջացման ծրագրերի ղեկավար Արտակ Ավագյանը: Նրա խոսքով, իրենք դեռ չեն կարող ասել, թե ինչ ներդրումներ են անելու «Աշտարակ կաթում», ծրագիր չունեն:

Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթի» պարտքերին, ապա, Ավագյանի խոսքով, դրանք կազմում են մոտ 180 միլիոն դրամ։

Հարցին, թե երբ են պատրաստվում վճարել կուտակված պարտքերը, նա պատասխանել է, որ նախնական պայմանավորվածություններ ունեն գյուղացիների հետ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *