Ուորլիքն ավարտում է դիվանագիտական կարիերան

fa73a67a-7a9d-4a5b-a34e-dc2365c25eaf_cx0_cy5_cw0_w987_r1_s_r1ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է իր պաշտոնից հեռանալու պատճառների մասին՝  նշելով, որ 30 տարի դիվանագիտական ծառայություններ մատուցելուց հետո մտադիր է աշխատել մասնավոր ոլորտում:

«Ինձ համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնը: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ոչ մի կողմ չի ցանկանում պատերազմ: Կայուն խաղաղության ձեռքբերման մեր բոլոր ջանքերն ուղղված են հենց դրան: Իմ հրաժարականի պատճառն անձնական է: Ես ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա եմ արել, և 30 տարի ծառայությունից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր ոլորտում»,- նշել է Ջեյմս Ուորլիքը:

Նա նշել է, որ համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարի անունը կհայտարարվի մոտ ապագայում, իսկ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրականացնել միջնորդական գործունեությունը՝ կայուն խաղաղության ձեռքբերման համար:

Նշենք,որ ավելի վաղ ամերիկացի դիվանագետը հայտարարել էր, որ դեկտեմբերի 31-ին կլքի ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *