Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

031220144ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզի Գյումրու տարածաշրջանի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համ ար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *