Մադուրոն հայտարարել է Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին

defaultՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է գնաճի ֆոնին կրկին նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Globovision-ը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ հունվարից կենսաթոշակի ու նվազագույն աշխատավարձի չափը կհասնի 40.638 բոլիվարի, իսկ հաշվի առնելով 63.720 բոլիվարը՝ նվազագույն սպառողական զամբյուղի գնման համար, հիմնական նվազագույն եկամուտը կկազմի 104.358 բոլիվար»,- ասել է նա:

 Նշվում է, որ սեւ շուկայի փոխարժեքով՝ 3.3 հազար բոլիվար 1 դոլարի դիմաց, Վենեսուելայում նվազագույն աշխատավայրը կկազմի շուրջ 31 դոլար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *