Թուրքիան կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ. Էրդողան

940f7dd38a6ade4158252809377d706c«Թուրք ժողովուրդը չպետք է կասկածի նվազագույն անգամ նույնիսկ, որ մենք կդադարեցնենք մեր պայքարը: Մենք շարունակելու ենք պայքարը ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը Ստամբուլում: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նշենք, որ Էրդողանն ու վարչապետ Յըլդըրըմը մասնակցել են ահաբեկչության զոհերի հուղարկավորության արարողությանը: Ստամբուլի Vodafone Arena մարզադահլիճի մոտ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի համար երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել: Նշենք, որ ահաբեկչությանը զոհ է գնացել երեսունութ, վիրավորվել՝ հարյուր հիսունհինգ մարդ: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *