Քանյե Ուեսթի պատճառով հեռացնում են հիվանդանոցի աշխատակիցներին

timthumb-64Վերջին մի քանի ամիսները բավականաչափ դժվարություններ էին պարունակում Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի համար: Քիմի կողոպուտը, Քանյեի հոսպիտալացումը…

Ռեփերը բուժվում էր Լոս Անջելեսի «UCLA Medical Center» մասնագիտացված կլինիկայում, որը, սակայն, այսօր հայտնի է դառնում ոչ թե որպես հաստատության, որը օգնում է մարդկանց հաղթահարել իրենց խնդիրները, այլև մի վայր, որտեղ բժշկական գաղտնիքները հանրայնացվում են: Մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է աստղային հիվանդներին: Այս մասին գրում է TMZ-ն:

Այժմ հիվանդանոցի ղեկավարությունը հետաքննություն է անում, որպեսզի բացահայտի հիվանդի գաղտնիության խախտումները: Փաստն այն է, որ քանի դեռ հայտնի ռեփերը գտնվում էր հիվանդանոցում, շատ բուժքույրեր և նույնիսկ որոշ բժիշկները փորձում էին ոչ միայն լուսանկարել աստղային հիվանդին, այլև ծանոթանալ նրա հիվանդության պատմության հետ: Այսօր մի քանի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից իրենց  հետաքրքրասիրության պատճառով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *