Մեծ Բրիտանիայն լազերային զենքի ստեղծման պայմանագիր է կնքել

timthumb-52Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 30 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ (37 մլն դոլար) պայմանագիր է կնքել, որպեսզի կառուցի լազերային զենքի նախատիպ: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

Նշվում է, որ այդպիսի նախատիպի ստեղծման նպատակն է հասկանալ, թե արդյոք «էներգետիկ ուղղվածությամբ» տեխնոլոգիան կարող է առավելություններ հաղորդել զինված ուժերին: Համակարգի կառուցումը նախատեսվում է 2019 թ.-ին:

Միևնույն ժամանակ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել մի քանի եվրոպական պաշտպանական ընկերությունների հետ, որոնք միասնաբար կաշխատեն նոր տեխնոլոգիայի ստեղծման վրա:

Նախատիպի գնահատումը կլինի մի քանի չափանիշների համաձայն` թե ինչպես կկարողանա ընտրել և հետեւելու թիրախներին տարբեր հեռավորությունների վրա ու տարբեր եղանակային պայմաններում` թեˊ հողի և թեˊ ջրի վրա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *