Բաքվում առեւտրի կենտրոնում աղջիկը վնասվածք է ստացել շարժասանդուղքի վրա

defaultԲաքվի Metropark առեւտրի կենտրոնում դժբախտ պատահար է տեղի ունեցել:

Report-ին դատախազությունից հայտնել են, որ 6-ամյա Ա.Բ.-ն առեւտրի կենտրոնում շարժասանդուղքի վրա վնասվածք է ստացել: Ըստ տեղեկության՝ աղջկա ոտքը մնացել է շարժասանդուղքի մեջ, ինչի հետեւանքով նրա ոտքի մատի մի մասը կտրվել է:

 Երեխային հիվանդանոց են տարել, մատն անդամահատել են: Հետաքննություն է սկսվել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *