Ճապոնիան արձանի պատճառով դեսպանին հետ է կանչել Հարավային Կորեայից

arm148368789821Ճապոնիայի իշխանությունները Հարավային Կորեայից հետ են կանչել իրենց դեսպանին: Պատճառը Բուսան քաղաքում Ճապոնիայի հյուպատոսարանի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սեռական շահագործման ենթարկված կանանց նվիրված արձանի տեղադրումն է, տեղեկացնում է BBC-ն:Հարավային Կորեայի պաշտոնական տվյալներով՝ պատերազմի տարիներին մոտ 200 հազար կորեացի, չինացի, ֆիլիպինցի, ինդոնեզացի կանաանց հարկադրել են սեռական բնույթի ծառայություններ մատուցել ճապոնացի զինվորներին: Հարավային Կորեայում այդ կանանցից ընդամենը մի քանի տասնյակն են ողջ մնացել:Մի քանի տարի տևած բանակցություններից հետո 2015 թվականին Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել խնդրի լուծման վերաբերյալ: Բանակցությունների ժամանակ Տոկիոն առաջին անգամ պաշտոնապես ներողություն է խնդրել: Ճապոնիան նաև հայտարարել է, որ այդ կանանց օգնելու համար 8 միլիոն դոլարանոց հիմնադրամ կստեղծի:

2011 թվականին շահագործված կանանց նվիրված արձան էր տեղադրվել Սեուլում Ճապոնիայի դեսպանատան առաջ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *