ՀԺԿ-ն կուսակցությունից հեռացրել է Սասուն Ավագյանին՝ «Ծառուկյան» դաշինքի հետ հույսեր կապելու համար

timthumbՀԺԿ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

ՀԺԿ վարչության քաղաքական խորհուրդը կուսակցությունից հեռացրել է ՀԺԿ անդամ Սասուն Ավագյանին՝ կուսակցության ծրագրային սկզբունքներին դավաճանելու և ընտրություններին այլ կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, Արագածոտնի Մարզի ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել էր համայնքի բնակիչ Սասուն Ավագյանի հետ, ով նամակների մի ողջ տրցակ էր իր ձեռքում պահել և պատրաստվում էր այն հանձնել Գագիկ Ծառուկյանին:

Մեր զրուցակիցը խնդիրներից առաջնայինը համարեց գյուղատնտեսության զարգացումը, մեկ այլ, և շատ ավելի կարևոր խնդիր համարեց գյուղի հիվանդանոցի կառուցումը. «Մեր հիվանդանոցն անմխիթար վիճակում է, պարոն Ծառուկյանը խիղճ ունի, հոգի ունի, սիրտ ունի խնդրում եմ, որ կառուցի՝ փրկելու մեր երեխաներին, մեզ՝ բոլորիս: Մեկ ամպուլա սրսկելու համար երեխեքին տանում են Ապարան, Երևան, համոզված, հույսով, հավատով սպասում ենք»,-ասաց մեր զրուցակիցը և հույս հայտնեց, որ այս ընտրություններում հաղթանակ կտանի «Ծառուկյան» դաշինքը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *