Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթը կարճվել է

timthumb (3)

Երևան քաղաքի «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում օգոստոսի 29-ին կնոջը պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

«Որոշում է կայացվել նշված ոստիկանության աշխատակիցների նկատմամբ չիրականացնել հետապնդում 35 հոդվածի 1 մասի 3 կետի ( վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ) հիմքով»,- նշեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Գ. Հակոբյանը վնասազերծվել էր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից և մահացել ստացած հրազենային վնասվածքից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *