Լուռ խմորումներ՝ ԵԼՔ և «Ծառուկյան» դաշինքների միջև

timthumb

ԱԺ-ում մեկնարկած արտահերթ նիստի ընթացքում այսօրվա օրակարգի հաստատումից հետո ԱԺ «Ծառուկյան» և ԵԼՔ խմբակցության պատգամավորները միասին դուրս եկան նիստերի դահլիճից և անցան խորհրդակցական սենյակ:

Լրագրողների հարցին, թե ինչ են պատրաստվում քննարկել ԱԺ երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝  նախագահի թեկնածուի հարցը:

Լրագրողների հետ զրույցում, սակայն, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ  քննարկման թեման հանրապետության նախագահի թեկնածուին չի վերաբերվել:

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ դաշինքը նոր է ստացել ԵԼՔ-ի դիմումը և դեռ նրանց թեկնածուին սատարելու մասով քննարկումներ չեն ծավալել. «Դե, հիմա «Ելքը» ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ խնդիր է, թե այդ ակնկալիքները որքանո՞վ են իրականանալի մեր մասով:  Ցանկացած հարցում, այդ թվում և այս հարցում՝ բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն, իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, և ի՞նչ է` մենք պարտադրվա՞ծ ենք»,- ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանը նաև հավելեց, որ այս պահին իրենք նախագահի թեկնածու չունեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *