«Միասնություն» համազգային շարժումը սպասված էր. Խաչիկ Գալստյան

15058048_1174408815982095_37807494_n«Միասնություն» համազգային շարժման  հիմնադիր Խաչիկ Գալստյանի կարծիքով, իրենց շարժումը սպասված է:

«Հայաստանի անկախության 25 տարիները ցույց են տվել, որ մեր երկրում կուտակվել են սոցիալական, տնտեսական, քաղաքական բնույթի բազում խնդիրներ»,- «Միասնություն» համազգային շարժման  առաջին համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Խ. Գալստյանը:

Խաչիկ Գալստյանը նշեց, որ ժամ առ ժամ իրենց լուծմանն են սպասում նաև այլ խնդիրներ, մինչդեռ  հասարակության վստահության դիֆիցիտ կա և իշխանության, և ընդդիմության նկատմամբ:

«Դրանք օբյեկտիվ անհրաժեշտություն են առաջացնում ստեղծել մի շարժում՝ ազգային համաձայնության, միասնականության հիման վրա, առաջ քաշել այնպիսի գաղափարներ, որոնք կդառնան յուրաքանչյուր հայի ամենօրյա կենսագործունեության հիմնաքարը»,-ասաց նա:
Նրա խոսքով, ստեղծվող շարժումը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում բերելու է թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ:

«Այն լինելու է մեր սերնդի միասնության, համերաշխության և հաղթանկի շարժումը»,-ասաց նա:

Գալստյանի ներկայացմամբ, հասարակության ու պետության զարգացման երկարաժամկետ տեսլականները պետք է ձևավորվեն հանրային ու հասարակական քննարկումների դաշտում, անցնեն փորձագիտական լուրջ վերլուծություն, նոր միայն հրամցվեն հասարակությանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *