Ազատության հրապարակում ելույթ ունեցած քաղաքացուն ոստիկանները տարել են Ավանի հոգեբուժական կլինիկա

ցու

Ազգագրության և Հնեաբանության ինստիտուտի աշխատակցուհի Վարդուհի Մադաթյանին ոստիկանության և հոգեբուժարանի աշխատակիցները, բռնությամբ իրենց մեքենան խցկելով, տարել են անհայտ ուղղությամբ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ազատամարտիկ Սարգիս Հացպանյանն ասաց, որ տեղեկությունն իրեն փոխանցել է իր մտերիմներից մեկը: Ասվել է նաև, որ Վարդուհի Մադաթյանը նախորդ օրը ելույթ էր ունեցել Ազատության Հրապարակի հարթակից:

Վարդուհին ծնունդով Սարդարապատից է, միայնակ ու անօգնական:

Թեպետ Սարգիս Հացպանյանն այլ մանրամասներ չկարողացավ հայտնել, ինքն էլ անձամբ չի ճանաչել կնոջը, սակայն վստահեցրեց, որ իրեն դիմած մտահոգ քաղաքացին վստահելի անձնավորություն է:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՄԻՊ խոսնակ Զոհրաբ Եգանյանն էլ հայտնեց, որ քաղաքացու վերաբերյալ ահազանգ ստացել են դեռևս շաբաթ օրը, պարզվել է որ քաղաքացին տարվել է Ավանի հոգեբուժական կլինիկա ու արդեն իսկ այսօր կեսօրին ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են վերջինիս, ստուգել են փաստաթղթերը:

Վերջնական գնահատական այս պահին ՄԻՊ-ը տալ չի կարող:

Զոհրաբ Եգանյանի խոսքով՝ քաղաքացուն կլինիկա են տարել հարևանների բողոքի հիման վրա:

Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանն էլ մտավախություն հայտնեց, որ Վարդուհուն կարող են վտանգավոր դեղեր տալ, որոնք հետո նրա մոտ կարող են և լուրջ խնդիրներ առաջացնել:

«Ափսոս Վարդուհու հեռախոսահամարը չկա, որպեսզի կարելի լինի նրան նման վտանգի մասին զգուշացնել»,- ասաց Հացպանյանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *