27 միլիարդ դրամով նոր սպառազինություններ ենք ձեռք բերելու. Վիգեն Սարգսյան

timthumb (2)

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփում է իր ղեկավարած կառույցի գործունեության մեկ տարին: Նախարարի խոսքով՝ այս տարին պաշտպանական կառույցների համար եղել է  գերհագեցած, որից ամենածավալունն ու գլխավորն, ըստ նախարարի,  «Ազգ-բանակ»-ն էր.  «Կարևորագույնը, կարծում եմ, «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի արդիականացումը»։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այն պայմանները, որոնք ստեղծված են այդ համալիրում, լավագույնն են ու դա արդարացված է այն մարդկանց համար, ովքեր դպրոցական տարիքից որոշել են կյանքը կապել զինվորական ծառայության հետ։

Հարցին՝ այս տարվա բյուջով ՀՀ ՊՆ-ին հատկացված 27 միլիարդ դրամն ինչի համար է ծախսելու նախարարությունը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Հատկացված գումարն առավելագույն չափով ծախսվելու է սպառազինությունների ձեռքբերման համար»:

«Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը, ինչն ունի մի քանի բաղադրիչ. դրանք են՝ սպառազինության խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծառայության մեջ ներդնելը, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն ու զորքի մարտունակության հետևողական բարձրացումը»,-ասաց նախարարը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *