Բաղրամյան 26-ից «գցվածը» նետվում է ընդդիմության «գիրկը»

0

Նույնիսկ այն հանգամանքը, որ երեկ «Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչությունը նախագահ է ընտրել Արցախյան ազատամարտի հայտնի և հարգված հրամանատար Սասուն Միքայելյանին, չի վերացնում այն տխուր մթնոլորտը, որն ուղեկցում էր այս կուսակցության համագումարին: Նիկոլ Փաշինյանը կարծես ենթարկվել էր քաղաքական կերպարանափոխության` չկար մեկ ամիս առաջվա ինքնավստահությունը, մյուս ընդդիմադիրներին պիտակավորելու հանդգնությունը, իրեն ապագա վարչապետի պաշտոնում տեսնելու մոլուցքը: Ի դեպ, Գյումրիի և Վանաձորի ընտրություններից հետո հրաժարական տվեց ՔՊԿ վարչությունը` «մեկ ընդդիմության» նրա հավակնոտ ծրագիրը վերածվեց «մեկ կուսակցության» խղճուկ կարգախոսի, բայց այդպես էլ Նիկոլը հրապարակավ չհայտարարեց, թե հրաժարվում է վարչապետական հավակնություններից, չնայած, Գյուրիում և Վանաձորում ՔՊԿ-ն պարտվել էր ոչ թե պաշտոնանկ եղած վարչության, այլ հենց Փաշինյանի հրապարակային դեմքով:

Սակայն, ՏԻՄ ընտրությունները Նիկոլի համար ավելին էին, քան սովորական մի պարտություն: Դրանք ռեալ պոլիտիկայի հարթության մեջ առարկայացրին, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական պրոեկտով Բաղրամյան 26-ի համար այլևս պահանջարկված չէ ո՛չ «միակ ընդդիմության», և ո՛չ էլ` ազդեցիկություն ենթադրող որևէ այլ կարգավիճակով:

Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած համագումարում մենք ականատես դարձանք «անառակ որդու վերադարձին», ով Արամ Սարգսյանից, Ալիկ Արզումանյանից, Պետրոս Մակեյանից խնդրում էր՝ միավորվել գոնե մեկ ընդհանուր կուսակցության կամ նախընտրական դաշինքի մեջ:

Սպասենք մինչև ՔՊԿ մյուս համագումարը, որի ժամանակ Նիկոլն արդեն կփորձի հիմնավորել, թե ինչու տապալվեց «մեկ կուսակցություն» ծրագիրը:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *