Դավիթ Լոքյան. 2017-ի դեկտեմբերից քաղաքների բարեկարգման համար կսկսենք 50 մլն դոլարի վարկը ծախսել

default-72017-ի դեկտեմբերից կառավարությունը Ասիական զարգացման բանկի տրամադրած 50 մլն դոլար վարկով մարզերում կսկսի քաղաքների բարեկարգումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, որը Հայաստանի նախագահի ղեկավարությամբ այցելել էր Ջերմուկ:

Առաջին 5 քաղաքներ են ընտրվել Վանաձորը, որի բարեկարգման համար կհատկացվի 20 մլն, հանգստավայրեր Ջերմուկը եւ Ծաղկաձորը (10-ական մլն), եւս մեկ հանգստավայր Դիլիջանը եւ Աշտարակը (4): Այս միջոցներով նախատեսված է ընդհանուր բարեկարգում (ճանապարհների եւ մայթերի վերանորոգում, ջրամատակարարում եւ այլն), իսկ հանգստավայրերում՝ հանգստի եւ զվարճանքների օբյեկտների կառուցում: Այս ծրագրերին կընդգրկվի նաեւ մասնավոր հատվածը:

Երկրորդ փուլում ծրագրի մեջ կմտնեն եւս մի քանի քաղաքներ, որոնց վերջնական ցուցակը դեռեւս չի ճշտվել, բայց դրանց թվում անպայման կլինի Գյումրին, որի Հին քաղաքը կարող է զբեսաշրջիկներին շատ հետաքրքրել, հավելեց նա:«Օրինակ՝ Ջերմուկում ցանկանում ենք ճանապարհներին ճոպանուղի կառուցել, որոնք կիրճ կտանեն, ինչպես նաեւ վերանորոգել Գնդեվանք տանող ճանապարհները: Դրանից բացի, ցանկանում ենք կինոթատրոն եւ մարզական համալիր կառուցել: Ջերմուկը շատ լավ վայր է, բայց քաղաքի հյուրերը երեկոյան ժամը 5-ից հետո չգիտեն ինչով զբաղվել, եթե հաշվի չառնենք ռտեստորանները: Մենք ցանկանում ենք դա շտկել»,- հայտարարեց Լոքյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *