Արթուր Ալեքսանյանը գլխավորում է UWW վարկանիշային աղյուսակը

timthumb (1)31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը:

UWW-ին հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը առաջին տեղում է:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդն է՝ 66 կգ քաշային կարգում: Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգում 8-րդն է: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 15-րդ տեղում է: 85 կգ քաշային կարգում՝ Մաքսիմ Մանուկյանը 14-րդ տեղում է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *