Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից. «Միասնություն» շարժման երիտասարդները բաց դասեր են անցկացրել (լուսանկարներ)

timthumb-5Դեկտեմբերի 11-ին «Միասնություն» համազգային շարժման շրջանակներում գործող «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ անդամներն այցելեցին Վանաձոր, որտեղ քաղաքի մի շարք դպրոցներում կազմակերպեցին դաս-սեմինարներ՝ «Բարձրագույն կրթության կարևորությունը» թեմայով:

Դաս-սեմինարների ընթացքում երիտասարդներն աշակերտներին իրազեկեցին հայաստանյան կրթական համակարգի մասին, բացատրեցին նրանց իրավունքներն ու պարտականությունները, ծանոթացան մարզերում աշակերտներին մտահոգող խնդիրների հետ, լսեցին նրանց տեսակետները՝ կրթական հարցերի շուրջ:

Կազմակերպված սեմինարները մեծ ոգևորությամբ ընդունվեցին թե՛ աշակերտների, թե՛ ուսուցչական անձնակազմի կողմից:

Կարևորվեց նման այցելությունների պարբերականության անհրաժեշտությունը երեխաների մասնագիտական կողմնորոշման, հայրենասիրության բարձրացման և քաղաքացիական գիտակցության ձևավորման գործում:

15415959_1165482393545990_1078711788_n

15540173_1165482980212598_1292169491_o

15416047_1165482436879319_741354824_n

15416816_1165482423545987_830528619_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *