Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծության մասին լուրերից հետո առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը

37076Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերջապես միասին ներկայացել են հանրությանը: Տարեվերջն ամուսինների համար ծանր էր. Քիմին Փարիզում կողոպտեցին, Քանյեն նյարդային խանգարումով հիվանդանոցում հայտնվեց, նրանց ամուսնալուծության մասին լուրեր հայտնվեցին, որոնք 36-ամյա հայուհին մշտապես հերքում է: Ռեփերի եւ ռեալիթի շոուի աստղի երկրպագուները, սակայն, տարակուսում էին. եթե զույգի մոտ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ միասին չեն տեսնում նրանց:Եվ ահա, վերջապես, պապարացիները Քիմին ու Քանյեին միասին են նկատել:39-ամյա երաժիշտն ու հայուհին Սանտա Մոնիկայում միասին դուրս են եկել Giorgio Baldi ռեստորանից:Անկեղծ ասած՝ դժվար է հասկանալ, թե ինչպես են ամուսինների գործերն անձնական կյանքում. որոշ լուսանկարներում Քանյեն ճնշված տեսք ունի, իսկ մեքենայում արդեն զույգը ծիծաղում է:

3b865e1700000578-4048916-image-a-20_1482174905673

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *