Yahoo-ն հայտնել է իր օգտատերերի տվյալների եւս մեկ խոշոր գողության մասին

default-46Yahoo ինտերնետային կոնցերնը դեկտեմբերի 15-ին հայտնել է իր օգտատերերի նոր խոշոր գողության մասին։ Հայտնում են ,որ ցանցահենների հարձակումը, որը տեղի էր ունեցել 2013-ի օգոստոսին, անդրադարձել էր Yahoo –ի ավելի քան մեկ միլիարդ հաշիվների վրա։ Չարագործները կարողացել էին ստանալ օգտատերերի անունները, էլեկտրոնային հասցեները, հեռախոսային համարները, ծննդյան տարեթվերը եւ այլ այլ տվյալներ, հայտնում է DW–ն։

Որոշ դեպքերում ցանցահենները նաեւ կարողացել են ստանալ վերծանված ու ոչ վերծանված ստուգողական հարցերն ու պատասխանները, որոնք օգտագործվում են մոռացված գաղտնաբառը վերականգնելու համար։

Ավելի վաղ, 2016-ի սեպտեմբերին Yahoo–ն արդեն հայտնել էր տվյալների գողության մասին, որը տեղի էր ունեցել 2014-ի վերջին։ Այն ժամանակ ցանցահենային հարձակման հետեւանքով տուժել էին առնվազն 500 մլն օգտատերերի հաշիվներ։ Yahoo ։-ի ղեկավարությունը ենթադրում է, որ երկու հարձակումներն էլ նույն մարդիկ են կազմակերպել ինչ-որ պետության պատվերով։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *