Գամբիայի նախագահը հրաժարվել է իր մանդատի ավարտից հետո հեռանալ պաշտոնից

defaultԳամբիայի նախագահ Յայա Ջամեն հրաժարվել է իր մանդատի ավարտից հետո հեռանալ պաշտոնից: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Իմ իրավունքները չի կարելի խախտել։ Ալլահից բացի, ոչ ոք չի կարող ինձ զրկել հաղթանակից։ Ես իմ պաշտոնից չեմ հեռանա»,- հայտարարել է Ջամեն։

 Ավելի վաղ Արեւմտյան Աֆրիկայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մոհամմեդ Իբն Չամբասը հայտարարել էր, որ եթե Գամբիայի նախագահը փորձի հունվարի 19-ին իր մանդատի ավարտից հետո իշխանության մնալ, «լուրջ պատժամիջոցների» կենթարկվի

Գամբիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 1-ին։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր Միավորված դեմոկրատական կուսակցության թեկնածու Ադամ Բարոուն ստացել է ձայների 45,5 տոկոսը, նախագահ Յայա Ջամեն՝ 36,7 տոկոսը։ Նա հրապարակավ հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները չի ընդունում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *