ԱՄՆ–ում փնտրում են 1,6 միլիոն դոլար արժողության ոսկե գավաթը առեւանգողին

defaultՄիացյալ Նահանգներում ոստիկանությունը փնտրում է կողոպտչին, որը առեւանգել էր 1,6 միլիոն դոլար արժողության ոսկե գավաթը։ Կասկածյալին, որը փորձում է թաքնվել Լոս Անջելեսում, նկատել են տեսախցիկները։

Խուլիո Նիվեդոն (Julio Nivedo) կատարել է  «դարի կողոպուտը»՝ լկտիաբար առեւանգել ոսկե գավաթը զրահապատ մեքենայից եւ փախուստի դիմել։ Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերին Մանհեթենի կետրոնում։ Խուլիո Նիվեդոն քաջածանոթ է ոստիկանությանը, միայն թե Լուիս Տոլեդո անվամբ։ Նախկինում նա 7 անգամ ձերբակալվել է եւ 4 անգամ արտահանձնվել է հայրենի Էկվադոր։ Սակայն ամեն անգամ նրան հաջողվել է վերադառնալ Միացյալ Նահանգներ եւ նոր կողոպուտներ կատարել։

 Վերջին կողոպուտից հետո Նիվեդոն Նյու Յորքից փախչել է Օռլանդո, ավելի ուշ տեղափոխվել Լոս Անջելես։ Նրան հայտնաբերելու համար հայտարարված է 100 հազար դոլար պարգեւատրում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *