Զաքարյանն արդարության համար պայքարի նոր դրոշակ է վերցրել

download (11)Անահիտ Էլբակյանը իր ՖԲ էջում գրում է՝

Զաքարյանն արդարության համար պայքարի նոր դրոշակ է վերցրել

Իշխան Զաքարյանի հրաժարականը յուրահատուկ օրինակ է բոլորի համար: Մարդը ունենալով շատ բարձր պաշտոն, թողեց այն ու հեռացավ իր իսկ կամքով, հեռացավ հանուն գաղափարի:

Այս տարիների ընթացքում Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքը չտեսնելը անհնար է: Նրա շնորհիվ բացահայտվեցին ահռելի չարաշահումներ, պետական մի շարք հանցագործություններ: Իշխան Զաքարյանը իր գործը կատարեց պատվով: Երբեք ոչ մի անգամ որևէ սկանդալի մեջ չներքաշվեց: Այսքանից հետո հեռացավ: Հեռացավ, որովհետև արդարության համար պայքարի նոր դրոշակ է վերցրել: Մեզ մնում է նրան մաղթել նորանոր հաջողություններ իր նոր առաքելության մեջ:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100011392382703&fref=nf

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *