Գագիկ Ծառուկյանը՝ «Տարվա մարդ» (տեսանյութ)

timthumb (10)

Փետրվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը,  որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականի ընթացքում տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:

Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ համապատասխանաբար մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:

Եթե մրցանակաբաշխությանը ներկայացված մյուս անվանակարագրերի հաղթողներին որոշելու համար հարցումներն անցկացվել են հեռախոսազանգերի միջոցով, ապա  «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողին պարզելու համար ընտրվել է նաև հարցման դեմ առ դեմ տարբերակը։ 

Հայաստանյան մարզերում արված մեր հարցումներին ի պատասխան՝ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը  «Տարվա մարդ» մարդ ճանաչեց  Գագիկ Ծառուկյանին:

Հարցման արդյունքներով՝ «Տարվա մարդ» անվանակարգում հաղթող է ճանաչվել  քաղաքական գործիչ, հայտնի գործարար Գագիկ  Ծառուկյանին։ 

Հարցվողների մեծամասնությունը «Տարվա մարդ» անվանակարգում նշել է հենց նրա անունը՝ շեշտելով, որ հենց պարոն Ծառուկյանն է, ով երբեք չի հեռացել շարքային քաղաքացուց և մշտապես ապացուցել է՝ ամուր կանգնած է ժողովրդի կողքին։ 

Մրցանակը ստացավ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *