Նավթի համաշխարհային գներն աճում են

408516391Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի մարտին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.26%-ով՝ հասնելով մեկ բարելը 54.48 դոլարի:

Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են ապրիլին, աճել են 0.46%-ով և կազմել 56.85 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *