Տարեկան իշխանությունները 30 վարկ են վերցնում, իսկ թե որտեղ է արդյունքը, հասկանալի չէ։ Այս մասին դեկտեմբերի 22-ին ԱԺ–ում ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիական զարգացման գործակալության վարկային համաձայնագրի նախագծի քննարկման ժամանակ։
40 մլն եվրոյի վարկը նախատեսված է ընդհանուր բնույթի բյուջետային աջակցությանը։ Այս կապակցությամբ Բիշարյանը նշեց, որ 2017 թվականին Կառավարությունը պետական պարտքի մարման համար ստիպված է լինելու 119 մլրդ դրամ վճարել կամ բյուջեի ծախսերի 8.8 տոկոսը։ «Տարեկան դուք 30 վարկ եք հաստատում։ Գոնե երբեմն հայտնեք այն մասին, թե ինչպես են դրանք ծախսվում։ Ինչ է արվում դրանցով, քանի աշխատատեղ է բացվում»,– նշեց Բիշարյանը։