Սպիտակ տունը հետաքննում է Մեքսիկայի և Ավստրալիայի առաջնորդների հետ Թրամփի զրույցի արտահոսքերը

thumbs_b_c_e429872c1be1d6fddb3345ec1b03268eՍպիտակ տունը հետաքննում է Ավստրալիայի և Մեքսիկայի առաջնորդների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների մանրամասների արտահոսքի հանգամանքնեերը։ Այս մասին հայտնել է նրա մամլո քարտուղար Շոն Սփայսերը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Նախագահը շատ լուրջ է վերաբերվում այդ արտահոսքերին»,-ասել է Սփայսերը՝ հավելելով, որ Սպիտակ տունն անցկացնում է միջադեպի հետաքննություն։ «Դա շատ մտահոգիչ փաստ է»,-նշել է մամլո քարտուղարը։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը հրապարակել էր մանրամասներ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ Թրամփի հեռախոսազրույցից։ AP-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը սպառնացել էր զորքեր ուղարկել այն դեպքում, եթե հարևան երկրի զինված ուժերը չկարողանան սթափեցնել «վատ տղաներին»։

The Washington Post –ն իր հերթին հրապարակել էր նյութ, որում ասվում էր, որ Թրամփի և Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի զրույցն անցել է չափազանց անբարյացկամ և կտրուկ ավարտվել ամերիկյան կողմից։ Ավստրալիայի վարչապետը հերքել էր այդ հաղորդագությունները՝ բնութագրելով զրույցը որպես «անմիջական և բաց»։ Նա հավելել էր, որ «զրույցն ավատվել է հարգալից»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *