Զաքարյանը պաշտոնը զոհեց հանուն սկզբունքների

timthumb (62)ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել. այս քայլին դիմել է՝ հավատարիմ մնալով իր խոստմանն ու իր անդավաճան տեսակին:
Զաքարյանի նման մարդը, ով ընտրական պրոցեսների նախաշեմին հստակ որոշում կայացրեց կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, կունենա իր մեծ դերակատարումը քաղաքական այս ուժի համար:

Այս քայլին, ի դեպ, Իշխան Զաքարյանը գնացել է ինքնակամ. նրան չեն ստիպել հրաժարվել այն պաշտոնից, որը նա զբաղեցրել էր ու լավագույնս կատարում էր շուրջ տասը տարի:

Սա նշանակում է՝ Զաքարյանը հավատարիմ է մնում իր սկզբունքներին և պաշտոնը զոհում հենց այդ սկզբունքների համար: Բայց պետք է նկատել, որ ՎՊ նախագահի պաշտոնը, այն էլ խորհրդարանական կառավարման համակարգում, այսօրվա քաղաքական գործիչների համար ամենացանկալի աթոռներից մեկն է, որին հասնելու համար շատերը դեմ կգնային սեփական տեսակետներին, միայն թե տային…

 

Արսեն Սանամյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *