timthumb (1)

«Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին Մարտի 12-ին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1992 թ. ծնված Հ. Կ.-ն, 1986 թ. ծնված Հ. Բ.-ն և 1999 թ. ծնված Ս. Հ.-ն, խախտելով սահմանային գոտու կանոնները, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ.Կ.-ն իր մոտ ապօրինի պահվող, ընկերոջը` 1982 թ. ծնված Ա. Ա.-ին պատկանող որսորդական ակոսափող հրազենով որս անելու նպատակով սահմանային գոտում արձակել է կրակոցներ:

Հ.Կ.-ի մոտ հայտնաբերվել է նաև 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Հրազենն ու փամփուշտներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:

Նշված անձինք ներկայացել են բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:

Կատարվում է քննություն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *