ԱՄՆ-ում օտարերկրյա քարոզչության եւ ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոն են ստեղծում

defaultԱՄՆ պաշտպանության նախարարության 2017 թվականի ֆինանսավորումը ներառում է օտարերկրյա քարոզչության դեմ պայքարի հատուկ կենտրոնի ստեղծումը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է համապատասխան օրենքը:

Օրենքի 1259С հոդվածի համաձայն՝ բյուջեից միջոցներ է հատկացվում կենտրոն ստեղծելու համար, որը «ջանքեր է ներդնելու օտարերկրյա քարոզչությանը եւ կեղծ տեղեկատվության տարածմանը հետեւելու համար, որի նպատակն ԱՄՆ-ի ազգային շահերի խափանումն է»:

 Կենտրոնը նաեւ զբաղվելու է «նման արշավների դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ»:

Մասնավորապես, կենտրոնի իրավասության ներքո կլինի «դրամաշնորհների տրամադրումը քաղաքացիական հասարակության խմբերին, լրագրողներին, ՀԿ-ներին, մասնավոր ընկերություններին, ինչպես նաեւ վերլուծությամբ, տեղեկությունների հավաքադրմամբ զբաղվող ակադեմիական ինստիտուտներին»,- ասված է 2017 թվականի պաշտպանական բյուջեում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *