Ռուսաստանը մինչև 2025 թվականը կարող է ստեղծել դեպի Լուսին թռչելու համար տիեզերական մաքոքը

defaultՌուսաստանցի մասնագետները մինչև 2025 թվականը կարող են կարող են ստեղծել դեպի Լուսին թռչելու համար տիեզերական մաքոքը։ Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի փոխտնօրեն Յուրի Վլասովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք տարատեսակ հրթիռային և գործարկման համակարգերի, ցամաքային ենթակառուցվածքների ստեղծման մեծ փորձ ունենք։ Իհարկե, գոյություն ունեն տեխնիկական բարդություններ, սակայն նախագծողը միշտ պետք է դրանց մասին մտածի գլոբալ։ Եթե խնդիր դրվի և միջոցներ հատկացվեն, մենք ի զորու ենք և 5 տարում այդ խնդիրը լուծել։ Կարծում եմ, մինչև 2025 թվականը մենք կստեղծենք կրող հրթիռը, որը թույլ կտա իրագործել Լուսնի հետ կապված մեր նկրտումները», – ասել է Վլասովը։

 Նրա խոսքով, մասնագետները սկսել են կառուցել ապագա գերծանր լուսնային հրթիռի բաղկացուցիչ մասերը։ «Այսպես, «Անգարա 5B» նախագծի շրջանակներում ստեղծվել է ջրածնային աստիճան, որը վաղը գերծանր հրթիռի վրա կկատարի երրորդ աստիճանի դերը։ Մոտ ժամանակներս կսկսենք «Ֆենիքս» նախագծի փորձա–կոնստրուկտորական աշխատանքները. դա կլինի միջին կարգի նոր հրթիռ, որը հետագայում կկատարի գերծանր հրթիռի կողային աստիճանների դերը», – հայտարարել է Վլասովը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *