Ադրբեջանի զինուժը հրադադարն առավել ինտենսիվ խախտել է Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

defaultԴեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից եւ գնդացիրներից, կիրառվել են նաեւ դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ  45 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

 ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու,  շարունակել են պատշաճ զգոնությամբ  իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *