Երկու երկիր չեն կարող աշխատել՝ հանուն ինչ–որ երրորդի բարօրության. Լեոնիդ Կալաշնիկով

defaultԵրկու երկիր չեն կարող աշխատել՝ հանուն ինչ–որ երրորդի բարօրության։ Այս մասին դեկտեմբերի 23-ին ասել է ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը՝ անդրադառնալով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը, թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը պետք է լինի «հօգուտ Հայաստանի»։

Նրա խոսքով՝ որպես կանոն երկրներն աշխատում են հանուն միմյանց բարեկեցության։ «Բայց միաժամանակ, իհարկե, դիվանագիտությունը հենց դրա համար էլ գոյություն ունի, որ չվնասի երրորդ երկրներին։ Մենք պետք է աշխատենք այդ պրիզմայով։ Եվ Հայաստանում պետք է հասկանան, որ դուք մեր դաշնակիցներն եք եւ ընկերները»,– ասել է Լեոնիդ Կալաշնիկովը։

Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությանը, ասել էր, որ այդ համագործակցությունը պետք է լինի «հօգուտ Հայաստանի, քանի որ անհրաժեշտ է Ադրբեջանին զսպել անկանխատեսելի գործողություններից»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *