Ժամանակը ցույց կտա. Արամ Սարգսյանը` Ծառուկյանի ընդդիմադիր դաշտում գործելու մասին

default-5Յուրաքանչյուրն էլ Սահմանադրական իրավունք ունի` գործելու ընդդիմադիր դաշտում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով Լեւոն Տեր — Պետրոսյանի եւ Գագիկ Ծսռուկյանի` ընդդիմադիր դաշտում գործելու մասին լուրերին:

«Լեւոն Տեր — Պետրոսյանի վրա չեմ կասկածում, որ ընդդիմադիր դաշտում է գործելու, իսկ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ցույց կտա ժամանակը: Մենք դաշինք ենք կազմում` միասին պայքարելու գործող վարչախմբի դեմ, որը փող է ծախսում իշխանության գալու համար, իսկ հետո մեր փողն են ծախսում: Ով կպայքարի մեզ պես ներկայիս իշխանությունների դեմ, շատ ավելի լավ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Թե քաղաքական որ ուժերի հետ են այժմ բանակցություններ ընթանում` դաշինքին միանալու համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ կոռեկտ չէ այժմ դրա մասին խոսել, երբ հստակություն կլինի, իրենք այդ մասին անպայման կհայտնեն:

Նշենք, որ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները այսօր` դեկտեմբերի 12-ին, համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *