Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է 350 կրակոց. կիրառել է «СВД» եւ «Իստիգլալ». ԼՂՀ ՊԲ

defaultեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 350 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից /94 կրակոց/:

 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *