Գարո Փայլյանն՝ ընդդեմ Թուրքիայի Մեջլիսի. գործը հասել է ՄԻԵԴ

timthumbԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հայտնեց, որ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլյանը դիմել է ՄԻԵԴ՝ մեջլիսում իր իրավունքները վերականգնելու համար: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Գարո Փայլյանը մեջլիսում իր խոսքերը արձանագրությունից հանելու և իրեն 3 նիստի մասնակցությունից զրկելու որոշումը բողոքարկելու հայցապահանջով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան, որի կողմից մերժում ստանալուց հետո դիմել է ՄԻԵԴ։

Արագած Ախոյանի փոխանցմամբ՝ այս պահին ՄԻԵԴ-ը դեռ գործը վարույթ չի վերցրել, սակայն կա վստահություն, որ Թուրքիայի հայազգի պատգամավորի հայցապահանջը չի մերժվի և այս հարցը կքննվի այդ բարձրագույն դատարանում:

Հիշեցնենք, որ Գարո Փայլյանը, 2017 թվականի հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Երբ Փայլյանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Փայլյանը դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ կատարվածը որակելով որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում: Բացի Սահմանադրական դատարան դիմելուց, հայ պատգամավորը դիմում էր ներկայացրել նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովին՝ պահանջելով հետ կանգնել մեջլիսի կանոնակարգին հակասող որոշումից:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *