Չիլիում սոսկալի անտառային հրդեհները 6 մարդու կյանք են խլել

3500-1Չիլիի կենտրոնում և հարավում անտառային հրդեհների դեմ պայքարի ժամանակ չորեքշաբթի զոհվել է մեկ հրշեջ և երկու կարաբիներ։ Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 6-ի՝ հայտնում է RIA Novosti-ն։

Մահվան դեպքերը հաստատել է երկրի ներքին գործերի նախարար Մարիո Ֆերնանդեսը։

Այժմ կրակի թիրախում է մոտ 200 հազար հեկտար չիլիական անտառ։ Երկրի նախագահ Միշել Բաչելետն արդեն անվանել է այս հրդեհներն ամենասոսկալին երկրի ողջ պատմության մեջ։

Կրակի դեմ պայքարում են մոտ 4000 հրշեջներ և զինծառայողներ։ Չիլիում հրշեջ ստորաբաժանումները համարվում են կամավորական, պետությունը նրանց չի վճարում։ Հրշեջների կորպուսը գոյատևում է ազգային և արտասահմանյան նվիրատվությունների հաշվին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *