Դերժավայի Արկադը չի ուզում, բայց նրան կստիպեն պատգամավոր դառնալ. «Փաստ»

Arkadi-Hambardzumyan«Փաստ» թերթը գրում է. «Սովորաբար ԱԺ ներկա և նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ և պատգամավոր դառնալ:

Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Հարությունյան) դեպքում:

Մինչև երեկ նա կտրականապես մերժում էր ՀՀԿ–ի` Սպիտակի ենթաշրջանում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվելու առաջարկը:

Մարդը հոգնել է, չի ուզում ԱԺ–ում նստել, բայց ՀՀԿ վերնախավը նրան ստիպում է անպայման դնել թեկնածությունը և ձայներ հավաքել ՀՀԿ–ի համար: Բանն այն է, որ այս տարածքում իշխող կուսակցությունը ընտրությունների համար Արկադի նման «փող թափող թեկնածու» չունի:

Կարծում ենք Դերժավայի Արկադի չեմուչումը երկար չի տևի»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *