Հիլարի Քլինթոնը ցանկանում է իր հեռուստաշոուն վարել

donald-trump-hillary-clinton-jail-prosecutor-debate-fbi-emails-rՆախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիտարկում է արդի խնդիրներին նվիրված հեռուստահաղորդման հաղորդավար դառնալու գաղափարը, և որպես հաղորդավար ծրագրում տաղավար հրավիրել համաշխարհային առաջնորդներին ու առաջադեմ մտածողներին։ Այս մասին հայտնում է Townhall պարբերականի սյունակագիր Էդ Քլեյնին, ով հղում է անում գաղտնի տեղեկատվության, որը ստացել է նախկին առաջին տիկնոջ շրջապատի աղբյուրից։

«Նա շատ լրջորեն է խոսում սեփական հեռուստաշոուի գաղափարի մասին»,-ասել է Քլեյնի զրուցակիցը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել այն մասին, որ Քլինթոնն այլևս չի հավակնի որևէ ընտրովի պաշտոնի, այլ կկենտրոնանա երկրում սոցիալական հարցերի լուծման վրա։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *