Տիգրան Մուկուչյանը՝ ընտրությունների օրը փոխելու մասին. «Ժողովուրդ»

tigran-mukuchyan«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն այդպես էլ չեն կարող կողմնորոշվել` փոխե՞լ խորհրդարանական ընտրությունների օրը, թե՞ ոչ:

ՀՀԿ խորհրդի հունվարի 26-ին կայացած նիստում Սերժ Սարգսյանն ասել էր. «Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը… երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, պնդեց, թե ընտրությունների օրը չի փոխվի: «Ասված էր, որ կարող է հետաձգվել այն դեպքում, եթե գործընթացին մասնակից կուսակցություններով որոշվեր:

Այս պահի դրությամբ բնական է՝ մեզ մոտ առաջադրումների ժամկետ չի սկսվել… Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրվան, ապա այն նշանակված է ապրիլի 2-ին: Այս պահին սա է»,- ասել է նա»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *