Թրամփի կողմնակիցը կանխատեսել է Օբամայի հրամանների 70 տոկոսի չեղարկում

defaultԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Բարաք Օբամայի հրամանների մոտ 70 տոկոսը չեղարկել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox-ի եթերում հայտարարել է հանրապետականի կողմնակից եւ Կոնգրեսի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը:

«Թրամփի կողմից նրա (Օբամայի) հրամանների մոտ 60 կամ 70 տոկոսը, գրեթե բոլորը անվավեր կդառնան»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ համանման միջոցառումները պահանջում են «խելացի իրավաբանների թեթեւակի իրավաբանական ձեւակերպում, որոնք դա կանեն»:
Կոնգրեսի նախկին խոսնակը համոզված է, որ նոր նախագահին կհաջողվի չեղարկել նույնիսկ այն կարգադրությունները, որոնք օբյեկտիվ հանգամանքներով վերանայման ենթակա չեն:
Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը քանիցս խոստացել է վերանայել Օբամայի շատ որոշումներ, մասնավորապես՝ «չեղարկել եւ փոխել» առողջապահության բարեփոխումը, ածխաջրածինների արդյունահանման սահմանափակումները եւ այլն:
ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *