Alibaba օնլայն հարթակը նորից ԱՄՆ սեւ ցուցակում է հայտնվել

defaultAlibaba չինական խոշորագույն օնլայն հարթակը նորից ԱՄՆ սեւ ցուցակում է հայտնվել որպես «ցանցահենային շուկա» չլիցենզավորված ապրանքների զանգվածային վաճառքի պատճառով, հայտնում է BBC–ն։

4 տարի առաջ ընկերությունը ցուցակից հանվել էր, սակայն հիմա ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ Alibaba Group–ին պատկանող Taobao պլատֆորմի միջոցով կեղծ ապրանքի հսկա քանակ է  իրացվում։

 Alibaba Group–ի նախագահ Մայքլ Էվանսը հայտնել է, որ իրեն տխրեցրել է այդ որոշումը, որը պարզ չէ, թե փաստերի հիման վրա է կայացվել, թե թելադրված է քաղաքական իրադրությամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *