Անծանոթ կինը վճարել է բրիտանուհու սուբրծննդյան նվերների դիմաց

defaultԲրիտանիայի Մանչեսթեր քաղաքում անծանոթ կինը վճարել է մի բրիտանուհու գնած սուրբծննդյան նվերների համար, քանի որ նրա մոտ բանկային քարտի հետ կապված խնդիրներ էին ծագել, հայտնել է Mashable–ը։

Կինը Facebook–ում պատմել է, որ սուրբծննդյան նվերների խանութ էր եկել։ Երբ նա փորձել է քարտով վճարել ընտրած նվերների դիմաց, բանկը մերժել է գործարքը։ Երկրորդ անհաջող փորձից հետո կինը խնդրել է գանձապահին սպասել մինչեւ ինքը գնա բանկոմատից գումար հանի։

 Երբ վերադարձել է վաճառողը նրան է տվել գնումներով փաթեթը ու ասել, որ ինչ -որ մեկն արդեն վճարել է դրա համար։ Վճարողը երկտող էր թողել անծանոթ բրիտանուհուն կտրոնի վրա ու հեռացել։ «Ես գիտեմ, թե ինչ հոգսաշատ կարող է լինել այս օրերը,-գրել էր կինը,- Երջանիկ Սուրբծնունդ եմ մաղթում․ Բեթանի»։

Նվերները արժեին 43 ֆունտ սթերլինգ։ Facebook-ի գրառման հեղինակը խնդրում է ընթերցողներին օգնել գտնել Բեթանիին։ Նա ուզում է անձամբ շնորհակալություն հայտնել նրան օգության համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *